Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Եվրոպայում «Դոկտոր Ժիվագո» սերիալ կնկարահանեն

Եվրոպայում «Դոկտոր Ժիվագո» սերիալ կնկարահանեն
06.04.2019 | 23:00

Գերմանական «Wild Bunch» ընկերությունը հայտարարել է նոր պրոյեկտի՝ Բորիս Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա սերիալ նկարահանելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:

Նշվում է, որ սերիալը 8 մասանոց է լինելու: Նովելի սցենարի վրա աշխատում է Մայքլ Հերսթը, որ հայտնի է «Վիկինգներ» հեռուստասերիալից:

Նշենք նաև, որ դեռևս 1965-ին Պաստեռնակի վեպը էկրանավորել է Դեյվիդ Լինը: Ռուսները «Դոկտոր Ժիվագոյին» անդրադարձել են 2005-ին. մի քանի մասից բաղկացած սերիալ էր նկարահանել ռեժիսոր Ալեքսանդր Պորոշկինը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ